Կոնֆուցիուսին հաճախ համեմատել են Սոկրատեսի հետ: Նրա ոչ այդքան ակնթարթային փառքը իր երկաարատևությամբ չէր զիջում սոկրատեսյանին և աշակերտների շրջանում նույնչափ բարձր էր: Եթե իհարկե թույլատրելի է զուգահեռներ անցկացնել երկու իմաստունների ուսմունքներում, ապա ոչ մի համեմատություն չի կարող լինել դրանց մասին ձևավորված արձագանքներում: Չինացիները Կոնֆուցիուսին արժանացրին «Ապագայի տասը հազար սերունդների Ուսուցիչ» ճանաչմանը:
1.Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա, սակայն բոլորը չէ, որ տեսնում են այն:
2. Եթե մարդ գիտի բոլոր հարցերի պատասխանները, ուրեմն նրան բոլոր հարցերը չէ, որ տվել են:
3. Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես առաջ ընթանում: Կարևորն այն է, որ կանգ չառնես:
4. Գերագույն փառքի հասնում են ոչ թե երբեք չսայթաքելու, այլ ամեն սայթաքումից հետո ոտքի կանգնելու շնորհիվ:
5. Եթե մարդ չմտահոգվի իրենից հեռու կատարվող իրադարձությունների մասին` վիշտը շուտով բավական մոտ կլինի նրան:
6. Առանց մտածելու սովորելը ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր:
7. Տգիտությունը մտքի գիշերն է, սակայն դա առանց լուսնի ու առանց աստղերի գիշեր է:
8. Վեհանձն մարդը քիչ է խոսում և ամեն ինչ ապացուցում է իր արարքներով:
9. Նա, ով ցանկանում է կատարելագործել իր ստեղծագործությունը, պետք է նախ և առաջ սրի իր գործիքները:
10. Ես լսում եմ ու մոռանում, ես տեսնում եմ ու հիշում, ես անում եմ ու հասկանում:
11. Ամենազվարճալի մարդիկ ամենատխուր մարդիկ են:
12. Լռությունը իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում:
13. Հարգիր ինքդ քեզ, և ուրիշներն էլ կսկսեն հարգել քեզ:
14. Միայն ամենաիմաստուն ու ամենահիմար մարդիկ երբեք չեն փոխվում:
15. Ընտրիր այնպիսի աշխատանք, որը սիրում ես, ու ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինի աշխատել: