Կյանքի 81-րդ տարում, մայիսի 16-ին, մահացավ հանրահայտ չինացի հնէաբան Ճաո Կանմինը: Առաջին հերթին, անվանի գիտնականը հայտնի է նրանով, որ Սիան քաղաքում տարիներ առաջ վերականգնեց այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող, ՅՈՒՆԵՍԿՈ-ի ժառանգության օբյեկտ «Տերակոտայի բանակ» կոչվող դամբարանը:
Հիշեցնենք ,որ դամբարանը կառուցվել է ավելի քան 2000 տարի առաջ, ժամանակի ամենահզոր թագավորություններից մեկի, Հան կայսեր Ցին Շիի կողմից: Ըստ առասպելների, Ցինը հավատում էր, որ զորքերը իրեն կպաշտպանեն անդրշիրիմյան կյանքում:
Սիանի թանգարանի տնօրեն Ցի Սիադոնգի խոսքով, պարոն Ճաոն նշանակալի ազդեցություն է թողել Չինաստանում և երկրի սահմաններից դուրս, գիտական աշխարհում:
Մեծագույն կորուստ է: Նա պատասխանատու և աշխատասեր հնէաբան էր:
Նշենք, որ 1974թ․-ին մի խումբ չինացի գյուղատնտեսներ պատահականորեն բախվեցին մինչ այդ կորսված համարվող տերրակոտայի բանակ դամբարանը: Համագյուղացիները սկզբում կարծեցին, թե Բուդդայի բրոնզե արձանի կիսանդրի են գտել, սակայն երբ նրանք շարունակեցին ավելի խորը փորել, պարզվեց, որ դա մարդու իրական չափերին հասնող, թրծված կավից քանդակված ավելի քան 8000 զինվորներից, ձիերից ու կառքերից մեկն էր: Դամբարանն ու մանրակրկտորեն քանդակած զինվորները, որոնցից յուրաքանչյուրն իր յուրահատուկ դիմագծերն ուներ, այժմ համարվում են Չինաստանի ամենակարևոր հնագիտական գանձերից մեկը։
Նյութը հրապարակման պատրաստեց Միքայել Մարգարյանը