…Մակաոն 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին փոքր կղզու սահմանններում կենտրոնացած մի առևտրական գաղութ էր: Բազմաթիվ օտարերկրացիներից գերիշխում էին պորտուգալացիները` այս ջրերում առաջին եվրոպացիների հետևորդները, սակայն հանդիպում էին և այլ ազգերի ներկայացուցիչներ: Առևտրային նավատարերերի շարքում մշտապես ընգրկված են եղել Նոր Ջուղային, Մադրասից, Կալկաթայից եկած հայերը…
Ջոհանես անունը Մակաոյի հայ վաճառականների ընտանիքների պատմության մեջ ամենառեղծվածային և չհետազոտվածներից է: Բավական է միայն նշել, որ ցեցի նահապետ Ջոհանես Մաթևոսին հաջողվել էր կեսդարվա ընթացքում այնքան ունեցվածք ձեռք բերել, որպեսզի կարողանար մրցակցել ամբողջ կզզու տարեկան հասույթի հետ:
Նա Սերամփուրում Աստվածաշունչը չինարենի փոխադրող Լասսարի հարազատ հորեղբայրն էր:
Շարունակելի…