Չինաստանի պետական կոմիտեի նախագահ Լի Կեցիանի գլխավորությամբ անցկացված կոմիտեի գործադիր ժողովի ընթացքում քննարկվել է Չինաստանը արտասահմանյան ներդրումների համար ավելի գրավիչ դարձնելու հարցը:
Քննարկման արդյունքում որոշվել է հատուկ օրինագծով արտոնություններ տրամադրել օտարերկրացի ներդրողներին մեքենաշինության, նավագործության և այլ ոլորտներում: Համաձայն Կոմերցիայի նախարարության տվյալների` 2017 թվականին օտարերկրյա ներդրումները Չինաստանում անցել են 877 միլիարդ յուանի շեմը, դա 7,9 %-ով 2016 թվականի համեմատ:
«Մենք պետք է ջանք չխնայենք Չինաստանի ՝ որպես ներդրումների հիմնական հարթակ կարգավիճակը կատարելագործելու աշխատանքներում: «Բաց դռների» քաղաքականությունը ներդրումների զարգացման ոլորտում ապահովել է բարեփոխումներ վերջին 40 տարիների ընթացքում: Արտասահմանյան ներդրողները մեծապես նպաստել են Չինաստանի տնետսության զարգացմանը և զարկ են տվել արտահանման տեմպերին: Ինչն ավելի կարևոր է ներդրումները Չինաստան են բերել նոր արժեքներ, նորարություններ», – ժողովի փակմանը նշել է ԼԻ ԿԵՑԻԱՆԸ: