Թեժ ամռան մեկնարկը տրված է! Ենթադրում ենք, արդեն հաջողացրել եք արձակուրդ «պոկել», ավելին` պատրաստվում եք ճանապարհորդության մեկնել, ավելի~ն-ավելի~ն` ինքնաթիռ եք նստում, ուղղությունն էլ` Չինաստա՞ն, այս հրապարակումը հենց Ձեզ համար է: Հայտնվե’ք Պեկինում, չալարեք գնացեք Չանպին թաղամասում գտնվող Օազիսի այգին` ինտերնետ-հայտնություն է…
Պատճառը` ահռելի թեյնիկն է, որը առեղծվածային կերպով կախված է օդում, և կարծես` ամրակ չունի: Կրեատիվ է ու գեղեցիկ, արդեն հասցրել է դառնալ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը: Հայտնում են, որ այգին կառուցվել է տեղաբնակների ներդրումներով: Եթե արդեն Պեկինում եք, ուրեմն, շտապե’ք հարավ, Շոուսիհու լճի մոտակայք: Դիզայներական աշխատանքները ընթացքի մեջ են. դեռ կարող եք զբոսնել անվճար, մեկ էլ տեսար` տոմսի արժեքի համար վճարե’ք: