Սի Ծինփինի  շնորհավորական ուղերձը
June 4, 2018
『Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ Ռուբեն Գինեյի հետ – 4』
June 4, 2018

Պեկինի «Հին Ամառային Պալատ»-ի հետքերով…

Պեկինի «Հին Ամառային Պալատ» /յուանմիյուան/ սյուները կվերանորոգվեն: Ճարտարապետական այս հրաշք համալիրի փլատակները պետականորեն պահպանվում են շուրջ 160 տարի, արտահայտելով ազգի միասնական ցավն ու կորստի զգացումը այն բանից հետո, երբ օտարերկրյա նվաճումների արդյունքում, 19-րդ դարի երկրորդ կեսին, այն վերածվեց ավերակների:

«Յունամինգյուն ավերակներ» այգու ադմինիստրացիան հայտարերել է, որ ամրացման և վերանորոգման աշխատանքները կավարտվեն մինչ սեպտեմբեր, բացի այդ վերականգնողական ժամանակաշրջանում, այցելությունները պալատ չեն դադարեցվի:

Հիշեցնենք, որ «Հին Ամառային Պալատ» այգին զբաղեցնում է ավելի քան 1465 քառակուսի կիլոմետր տարածք: Այն կառուցվել է Ցին դինաստիայի դարաշրջանում` 1759-1783 թվականներին: Պալատի կառուցումը սկսվել է 1707 թվականին և տևել շուրջ մեկ դար: Այն մի քանի անգամ մեծ է, քան Պեկինի «Արգելված քաղաքը»:

Այգու տնօրեն Լիի կարծիքով, պատմական ժառանգությունը ուղիղ կապ ունի մեր ապագայի հետ և մենք պետք կարողանանք պետականորեն պահպանել բոլոր պատմամշակութային կոթողները: