Հունիսի 1-ին Պեկինում կայացավ ՇՀԿ անդամ պետությունների մեդիա գագաթնաժողովը «Բարձրացնելով Շանհայի /ՇՀԿ/ ոգին նոր մեդիա համագործակցության դարաշրջանում»: ՇՀԿ անդամ և գործընկեր պետությունների շուրջ 40 ներկայացուցիչներ մասնակցեցին գագաթնաժողովին և իրականցրեցին ճանաչողական այցեր` նպատակ ունենալով ուսումնասիրել ավանդական չինական մշակույթը: Գագաթնաժովաողի ավարտից հետո մասնակիցները այցելեցին Կոնֆուցիուսի ծննդավայր Չուֆու, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու փիլիսափայի աշխատություններին և կյանքին:
Ղրղզստանի Հանրապետության մշակույթի,զբոսաշրջության և տեղեկավտության փոխնախարար Այնուր Տեմիրբեկովան նշեց, որ այց փիլիսոփա և ուսուցիչ Կոնֆուցիուսի ծննդավայր շատ տպավորիչ էր և ավելացրեց, որ Կոնֆուցիականությունը պատկանում է ոչ միայն չինացիներին, այլ ամբողջ աշխարհին: Մասնակից պաշտոնյաներից շատերը կարևորեցին երկուստեք նմանատիպ միջոցառումների անցկացումը և լրատվամիջոցների ներկայացուցչույթունների առկայությունը ՇՀԿ բոլոր անդամ պետություններում: