Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարի առաջնության հովանավորների թվում են 5 չինական հսկաներ: Առաջին անգամ չինական կազմակերպությունները հանդես եկան իբրև հովանովոր դեռևս 8 տարի առաջ, երբ առաջնությունն ընդունում էր Հարավային Աֆրիկան:
Առաջնությունը կանցկացվի ՌԴ 11 քաղաքներում, հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Հատկանշական է, որ այս տարի 5 չինական հսկաներ հանդիսանում են 2018 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական հովանավորները:
Dalian Wanda Group
Ժամանցային ենթակառուցվածքներով զբաղվող ընկերությունը ՖԻՖԱ-ի հետ պայմանագիր է կնքել 2016 թվականին և կհովանավորի աշխարհի առաջնությունները մինչև 2030 թվականը:
Vivo Mobile Communication Technology
Չինական հեռախոսներ արտադրող հսկան կհովանավորի 2018 և 2022 թվականների առաջնությունները:
Hisense Electronics Co
Էլետկրոտեխնիկա արտադրող համաշխարհային բրենդը կհայտնվի մարզադաշտում 2018 թվականի առաջնության ընթացքում:
China Mengniu Dairy Co
Օրատետրեր արտադրող կազմեկրպությունը կներկայան որպես երկրորդական հովանավոր 2018 թվականի առաջնության ընթացքում:
Yadea Technology Group Co Ltd
Չինաստանում էլեկտրական հեծանիվներ և մոպեդներ արտադրող խոշորագույն ընկերությունը ևս կլինի 2018 թվականի առաջնության հովանավորների շարքում: