Չինական մամուլը ակտիվորեն քննարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան: ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը պատմության մեջ առաջին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամի շքանշանը, շնորհեց Ռուսասատնի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Սին շնորհավորել է Պուտինին՝ շնորհակալություն հայտնելով նրա, աշխարհում խաղաղություն հաստատելու ձգտումների և ջանքերի համար: Չին առաջնորդը հավելել է, որ շքանշանը խորհրդանշում է հարգանքը Պուտինի և չին-ռուսական հարաբերությունների հանդեպ:
Նշենք, որ ՌԴ նախագահը Չինաստանում է գտնվում պաշտոնական այցով: Այցի շրջանակներում` հունիսի 9-ին և 10 -ին, ՌԴ առաջնորդը մասնակցեց Ցինդաո քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթնաժողովին :
Հատկանշական է, որ նման աշխարհաքաղաքական պայմաններում, երբ գրեթե զուգահեռաբար Կանադայում անց է կացվում G7 համաժողովը, նախագահ Սին ամենավառ կերպով արտահայտում է իր հարգանքը նախագահ Պուտինի հանդեպ և ընդգծում Ռուսաստանի՝ որպես դաշնակցի կարևորությունը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում: