Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը` պետական ծրագրի շրջանակներում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, ՀՀ դեսպանության համագործակցությամբ, 2018թ. հունիսի 15-18-ը մասնակցում է Չինաստանի Ցինդաո քաղաքում կազմակերպված ՇՀԿ ներկրման միջազգային ցուցահանդեսին: Ներկայացվում է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և գինու մշակույթը: Ցուցահանդեսին մասնակցում են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը: