Հին Չինաստանի երբեմնի հզորագույն տերության` Տան դինաստիայի (618-907) ժամանակները խորհրդանշող ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ է գործարկվել Շաանսի նահանգի Սիան քաղաքի մետրոպոլիտենում, տեղեկացնում է China Daily պարբերականը:
Դինաստիայի մշակույթից ոգեշնչված շարժակազմի ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է նրանց համար:
Լուսանկարները` Գոու Պինճենի