Սիանի մետրոպոլիտենում գործարկվել է նոր ձևավորված շարժակազմ
June 21, 2018
Սև ու սպիտակի հմայքը չինական VOGUE-ում
June 30, 2018

Հակակոռուպցիոն հեռուստասերիալ` Չինաստանից

2017 թ. ՉԻնաստանի գերագույն ազգային դատախազության պատվերով և ավելի քան 17 000 000 դոլար բյուջեով նկարահանված «Հանուն ժողովրդի» հակակոռուպցիոն հեռուստասերիալը դարձել է ժողովրդականություն վայելող #1 հիթ: 55 մասից բաղկացած դրաման հեռարձակվել  է չինական Հունան հեռուստաընկերությամբ:


Լու Յին` հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի դերում


Դետեկտիվի ու ժամանակակից քրեական դրամայի լավագույն ավանդույթների համաձայն գրված ու նկարահանված ֆիլմում ծավալվող իրադարձությունները ոգեշնչված են իրական փաստերից. իսկ ֆիլմում ընթացող հակակոռուպցիոն պայքարը հավատարիմ է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած անողոք արշավի ոգուն:

Նշվում է, որ իր շուրջ դերասանական և ստեղծագործական աստղաբույլ համախմբած նախագծի նկարահանումները մոտ երկու տարի են տևել:



Օտարազգի սիրուհիներ, հատուկ նշանակության ջոկատի մասնակցությամբ գործողություններ, կոռուպցիոն սկանդալներ, անորսալի կաշառակերներ, ինչ չեք տեսնի այս չինական սերիալում, որը սակայն դժվար է համեմատել ամերիկյան “Թղթե տնակ” քաղաքական դրամայի հետ, բայց այն իր ուրույն տեղն ունի և, ըստ էության, չին ժողովրդի կողմից մղվող կոռուպցիայի դեմ հաջող պայքարի գեղարվեստական ամփոփումն է:

Ի դեպ սցենարը գրվել է հայտնի ինտերնետային արձակագիր Ճոու Մեյսենի համանուն վեպի մոտիվներով: Գլխավոր դերերում հանդես են եկել Լու Յին` դետեկտիվ Հոու Լիանգպինգի, Շու Յաջունը` չարագործ Ցի Տոնգվեյի և Ճանգ Ֆենգյին` կուսակցական առաջնորդ Շա Ռուիծինի դերում:

Կարող եք դիտել հետևյալ հղումով:

Միքայել Մարգարյան