Ձեզ արդեն ներկայացրել էինք Պեկինում բացված թանգարանային լուսնի ցուցադրության մասին, և ահա հուլիսի 10-ին Հոնկոնգի ժառանգության թանգարանում բացվում է մեկ այլ ցուցադրությունը «Թվային Դունհուան» անվամբ:
Ցուցադրությունը տարբեր մուլտիմեդիան և պրոեկցիոն տեխնոլոգիական լուծումների շնորհիվ թույլ է տալիս այցելուներին զգալ իրենց Դունհուան քարանձավներում և առնչվել Չինաստանում այդքան հայտնի Դունհուան մշակույթի հետ:
Կազմակերպիչները նշում են,որ բացումից հետո ակնկալում են արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ հոսք, քանի որ իրական Դունհուան քարանձավներում հայտնվելու համար հարկավոր է երկար ճանապարհ անցնել: