Սույն թվականի հուլիսի 1-ից 15-ը անցկացվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի ամենամյա «Ամառային ճամբար դեպի Չինաստան» ծրագրի: Ճամբարին մասնակցել է 38 դպրոցական և ուսանող, ինչպես նաև չինարենը ուսումնասիրող այլ անձինք:
Խմբի ղեկավար Լիլիթ Հակոբյանը ողջույնի խոսքով հանդես է եկել ճամբարի բացման և փակման արարողությանը, որին ներկա էրն Դալյանի օտար լեզուների համալսարանի ղեկավարությունը և մասնակիցներ Նովոսիբիրսկի պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտից և Կոնֆուցիուսի դասարանից: Բացման խոսքով ելույթ են ունեցել նաև համալսարանի ղեկավարությունը և ճամբարի մասնակիցները:
Ճամբարի մասնակիցները խմբի ղեկավարների գլխավորությամբ մասնակցել են չինական մշակույթին և լեզվին նվիրված մի շարք դասընթացների: Դասընթացների ավարտին փակման արարողությանը տեղի է ունեցել վկայականների հանձնում և համերգ, որին մասնակցել են ճամբարի բոլոր անդամները և հանդես եկել հայկական մշակութային համարներով, ինչը հնարավորություն էր ընձեռնել չինացիներին ծանոթանալու հայկական մշակույթին և լեզվին:Դասերից բացի կազմակերպվել էին մի շարք այցելություններ դեպի Դալյան քաղաքի տեսարժան վայրեր, կենդանաբանական այգի, օկեանարիում, իսկ հուլիսի 11-ից ճամբարը անցկացվել է Շանհայ քաղաքում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու Շանհայի տեսարժան վայրեր, տաճարներ, հին և նոր քաղաք: