Գուգունը և Սիրիայի մշակույթի նախարարությունը կիրականացնեն համատեղ ծրագրեր
September 28, 2018
2019 թվականից Պեկինում կգործի ավելի խոշոր օդանավակայան
October 2, 2018

Չինաստանում տոնում են Ժողովրդական Հանրապետության հռչակման օրը

Ըսը Սահմանադրության (Դեկտեմբեր 1982)՝ Չինաստանը համարվում է «Ժողովրդի դեմոկրատական դիկտատուրայի  սոցիալիստական ​​պետություն»: Պետության բարձրագույն մարմինը Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովն է: 1949 թվականին Ժողովրդական Հանրապետություն հռչակումից ի վեր, երկրում իշխում է Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը:

Չինաստանի բնակչությունը. Չինաստանում ապրում է 1 միլիարդ 273 միլիոն 110 հազար մարդ, որն հավասար է Երկիր մոլորակի բնակչության թվի 22%-ին։ Չինաստանը  աշխարհի ամենաբնակեցված երկիրն է (շուրջ 1.3 միլիարդ մարդ): Բնակչության միջին  խտությունը կազմում է 140 մարդ 1  քառ. կմ-ի վրա, քաղաքային բնակչությունը՝  36.22%, գյուղական՝ 63.78%:

Չինաստանի պետական դրոշը             Չինաստանի պետական զինանշանը

Չինաստանի դրոշը. Պետական դրոշը նախագծվել է 1949թ.-ին, Շանհայում, Ցզեն Լյանսունի կողմից: Դրոշը կարմիր գույն է, վերին ձախ անկյունում` մեկ մեծ, չորս փոքր դեղին հնգաթեւ աստղ: Կարմիր գույնը խորհրդանշում է հեղափոխություն, աստղերի դեղին գույնը` լույս: Կարմիր աստղը մարմնավորում է Չինաստանի կոմունիստական կուսակցությունը, իսկ չորս փոքր աստղերը` չին ժողովրդին (բանվոր, գյուղացի, մանր ձեռներեցներ եւ ազգային բուրժուազիա):

Աշխարհագրական դիրքը.Չինաստանն իր տարածքով  չորրորդն է աշխարհում և ամենամեծ երկիրը՝ Ասիայում: Չինաստանի տարածքը 9.596.960 քառակուսի կմ է, ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը   22 117 կմ,  ափամերձ գոտու՝ 14.500 կմ: Արևելքից Չինաստանի ափերը ողողում են Արևելա – Չինական, Կորեական և Դեղին ծովերը: Թայվան նեղուցներով Չինաստանի մայրցամաքային մասը բաժանվում է Թայվան կղզուց: Չինաստանը սահմանակից է  14 երկրների` Աֆղանստանի, Բութանի, Մյանմարի (Բիրմա), Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լաոսի, Մոնղոլիայի, Նեպալի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Վիետնամի հետ: