Հանրայնացվել են Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալները չինացի զբոսաշրջիկների թվի վերաբերյալ: Ըստ այդմ՝ Չինաստանը արտագնա տուրիզմի խոշորագույն շուկան է: Տվյալները վկայում են, որ 2016 թվականին չինացի զբոսաշրջիկների թիվը անցել է 135 միլիոնի շեմը՝ վերջին 20 տարիների ընթացքում ավելանալով 17 տոկոսով:
Չինաստանի զբոսաշրջության ակադեմիայի համաձայն, 2020 թվականին ավելի քան 157 միլիոն չինացի զբոսաշրջիկներ կայցելեն աշխարհի տարբեր անկյուններ: