Սույն թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին` Կոնֆուցիուսի ինստիտուտը անցկացրեց չինարենի տեղացի ուսուցիչների հերթական վերապատրաստումը Դիլիջան քաղաքում: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 50 չինացի և տեղացի ուսուոցիչներ, որոնք լսեցին չինացի փորձառու ուսուցիչների փորձի պատմությունը և կատարեցին փորձի փոխանակում:
Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը բացման խոսքում նշեց, որ այսօր առավել շատ է զգացվում տեղացի մասնագետների պակաս տարբեր ոլորտներում, սակայն առաջնային խնդիրը տեղացի ուսուցիչներ պատրաստելու մեջ է կայանում: