Հանրապետությունը իր ձեռքի տակ վերցրեց հնադարի և միջնադարի արժեքները: 20-րդ դարի 2-րդ կեսի ընթացքում վերականգնվում էին ժողովրդական արվեստի նմուշները: Հնագիտական պեղումները շատ նոր բաներ ներմուծեցին Չինաստանի պատմության և մշակույթի ուսումնասիրման գործում: Ամբողջ երկրով մեկ բացվեցին տարբեր թանգարաններ`պատմական, գեղանկարչական, մեմորյալ, դղյակային: Անցած դարի վերջում Չինաստանում կային այնքան մեծ ու փոքր թանգարաններ, որ դրանց նկարագրությունը կզբաղեցնեին մի ամբողջ գիրք:
Չինաստանի պատմության և մշակույթի ճանաչման գործում կարևոր դեր խաղացին պատմահնագիտական թանգարանները, որոնք կառուցվում էին հնագույն բնակավայրերի տեղանքում, որոնք վերաբերվում էին նեոլիթին, բրոնզե դարին: Նմանատիպ թանգարանների թվին կարելի է դասել նեոլիթյան բնակավայրում կառուցված մի թանգարան, որը կառուցվել է Սիան քաղաքի մոտակայքում: Այստեղ պահպանվել են բազմաթիվ բնակարանների հետքեր:
Կերամիկայի պատրաստման և մշակման համար վառարաններ, տարբեր կավե անօթներ, խաղալիքներ, զարդեր, կենցաղային իրեր: Այս գտածոն պահպանված իր նախնական տեսքով պատվեց ապակե պատով, որը պետք է ամբողջ տարածքը պահպաներ վատ եղանակից: Իսկ ցուցապաստառները բնակատեղին դարձրին թանգարանային նմուշ:
Յուրօրինակ թանգարան արգելանոցի վերածվեցին Սուչժոոփ հարավային քաղաքների պալատները և միջնադարյան զբոսայգիները: Միջնադարայան նստոցների աշխարհը հանդիսատեսին հաղորդակցելով պոեզիային, լռության և փիլիսոփայական մտորումների մթնոլորտին, դարձավ չինական ժամանակակից թանգարանների տարատեսակներից մեկը: Նրանք բոլորը հավասար են Պեկինի, Սիանիյի, Տյանցզինի, Շանհայի, Լոյանայի հատուկ կառուցված թանգարանների շենքերին:
Չինաստանի ճարտարապետական արվեստի հին ամենահզոր և ամենահռչակավոր թանգարանը հանդիսանում է կայսերական պալատի նախկին անսամբլը` ինքնատիպ թանգարան-արգելանոց Գուգունը: Այն զբաղեցնում է մայրաքաղաքի կենտրոնական հատվածը` 720 հազ. ք.մ: Այնտեղ պահպանվում են ազգային արվեստի հարստությունները` բրոնզերը, գեղանկարչությունը, ճենապակիները, կիրառական արտադրությունները: Մեծ մասամբ կառուցված լինելով ծառից, Գուգունը հանդիսնաում է ավանդական ազգային ճարտարապետության վառ օրինակ:
Պալատական անսամբլի կոմպոզիցիոն հիմքը հանդիսանում է պեկինյան գլխավոր սռնակալը: Գուգունը բաժանվում է երկու մեծ մասերի`Վայչեն և Նեյտին: Վայչեն արտաքին փողոցն է, որի կենտրոնական և ամենագլխավոր ճարտարապետական կոմպլեքսներից են երեք հռչակավոր պալատները`Տայխեդյան, Չժունխեդյան և Բաոխեդյան: Տայխեդյանը կայսերական պալատի ամենամեծ շենքն է`կառուցվել է 1420 թվականին: Չժունխեդյանը միապետների հանգստավայրն էր, Բաոխեդյանը շքեղ խնջույքների և պետական քննությունների ընդունման վայր: Երեք մեծ տաղավարների ետևում գտնվում են ներսի կայսերական սենյակները, որտեղ ապրում էին կայսերական ընտանիքները:
1911 թվականին վերջ դրվեց Ցին կայսերական դինաստիայի կառավարմանը և 1914 թվականին անսամբլի առջևի, հարավային հատվածը առաջին անգամ հիմնվեց որպես թանգարան հնություն: Անսամբլի հյուսիսային մասը մինչև 1924 թվականը շարունակում էր պատկանել կայսեր` Սյուան-Տունուն: 1924 թվականին Սյուան-Տունույի արտաքսումից հետո, այդ սենյակները նույնպես վերածվեցին պալատական թանգարանների: Բայց միայն 1940-ական թթ., երբ պետությունը ազատագրվեց չինական ինտերվենտներից, ամբողջ անսամբլի տարածքը հանձնվեց Ազգային Թանգարանի կառավարմանը,որը և կոչվեց Գուգուն:
Ներկայումս Գուգունի պալատական թանգարանում կատարվում են մեծ գիտահետազոտական միջոցառումներ: Այստեղ պահվող մշակութային թանկարժեք հուշարձաններից շատերը իրենցից ներկայացնում են մեծ համաշխարհային արժեք: Բացի ռեստավրացված պալատներից` թանգարանում ներկայացված են մի շարք պատկերասրահներ: Տարբեր ժամանակաշրջանների մշակույթների պատկերասրահը գտնվում է կենտրոնական ծիսական պալատներում: Բաոխեդյան պալատում հավաքված են առարկաներ, սկսած Նեոլիթյան դարաշրջանից վերջացրած 20-րդ դարով: Այստեղ ցուցադրված են կերամիկայից և ճենապակուց պատրաստված արտադրանքներ, նկարներ, բրոնզե արտադրանքներ, որոնք ներկայացնում են չինական մշակույթի տարբեր պատմական ոճեր: Գուգունի էքսպոզիցիայում կարևոր տեղ են զբաղեցնում բրոնզե դասական օրինակներ, գեղագիտական բարձր մակարդակի տեխնիկական կատարելության, նախշերի անկրկնելի երևակայության շնորհիվ` Չինաստանի բրոնզը իր ուրույն տեղն է զբաղեցրել համաշխարհայաին մշակույթում:
Արևելայն մասում Նինոշոուգունում տեղավորված էր գեղանկարչությունների պահը: Այստեղ գտնվում են հայտնի նկարներ,ինչպես օրինակ` <<Լո գետի ֆեյան>> Գու Կայչժիի <<Գիշերային խնջույքը Խան Սիցիզայի մոտ>> և այլն:
Նինոշոուգուն պալատի մեծ մասը հատկացված է տարբեր դարաշրջանների քանդակագործություններին: Հուշարձանները տալիս են պատկերացումը Չինաստանի թաղման արարողությունների մասին:
Արևելյան կողմի պալատներից վեցում դասավորված են կերամիկայի և ճենապակու ցուցահանդեսները: Կայսերական գրապահոց Ցզինյանտունում ցուցադրված են բրոնզե արտադրանքներ:Արևմտյան կողմի պալատներից վեցում ներկայացված են ուրիշ արտադրանքի գեղանկարչական արհեստները:
Գուգունի որոշ շենքերում, այնպիսիք, ինչպիսիք են Չուսույգունը և Տիխենդյանը,որտեղ ապրում էին կայսերը և իր ընտանիքը,կահավորանքը պահպանված էր: Իսկ մյուս տաղավարներում ցուցադրված են կայսերական թանկարժեք իրերը, որոնք զարդարում էին նրանց հագուստը և գլխի ծածկոցները: Հյուսիսային տաղավարներից մեկում, որը գտնվում է Կունյիգուն պալատի ետևի հատվածում, տեղավորված էժամացույցների սրահը, հավաքված 18-րդ դարում չինական կայսերների կողմից:
Յուրօրինակ է նաև Պեկինյան պատմական թանգարանի շենքը`ժամանակակից կառույցներից մեկը,որը կառուցվել է Տյանանմն հրապարակի վրա: Այն նվիրված է Չինաստանի Սովետական Հանրապետության տասնամյակին: Իր մեջ պարունակում է երկու թանգարաններ`պատմականը և հեղափոխական թանգարան,որը պատմում է չինական ժողովրդի ժողովրդա-ազատագրական պայքարի մասին: Պատմական թանգարանը ծառայում է գիտական լուսավորությունների նպատակներին:
Այդպիսին են չինական թանգարանների տիպերը: Թանգարանային գործունեությունը Չինաստանում միշտ զարգանում է: Կառուցվում են նոր շենքեր, ստեղծվում են նոր թանգարաններ: