Կանադան կմասնակցի Շանհայում կայանալիք ցուցահանդեսին 600 հոգանոց պատվիրակությամբ
October 26, 2018
Հարսանեկան ավանդույթները Չինաստանում
October 29, 2018

Չինական հագուստ

Չինաստանը քաղաքակրթության  զարգացման հնագույն օրրաններից մեկն է Ասիայի արևելյան մասում: Երկրի պատմության 4000 տարիներն ընդգրկող ճարտարապետությունը ու արժեքավոր կոթողները մասամբ ավերվել ու ոչնչացվել են քոչվորական ցեղերի ու օտար նվաճողների բազմակի ասպատակություններից: Խուան Խե գետի հովիտը դարերի ընթացքում հանդիսացել է չին ժողովրդի հոգևոր ու նյութական մշակույթի կազմավորման ու զարգացման կենտրոնը: Սկսած Շանին ժամանակաշրջանից (մթա. 15-12 դ.), մթա 11-3 դ. հաստատվում է չինական հզոր, երկարատև տիրապետությունը, այդ ընթացքում զարգանում է գիտությունը, կրոնական և փիլիսոփայական ուսմունքը, սակայն իր տիրապետության վերջին շրջանում կորցնում է իր քաղաքական հեղինակությունը, այդ ընթացքում Չինաստանի տարածքի վրա կազմավորվում է 7 խոշոր թագավորություններ, որոնք իրար հետ անընդհատ պայքարի մեջ էին:

                                                                                                                         Ուսանող՝ Գեվորգյան Էմմա