Չինական թեյի ավանդույթները
October 30, 2018
Հարբին քաղաքը գրավում է նոր տուրիստական շուկաներ
November 1, 2018

Չինական արվեստի պատմությունից

Չինաստանի արվեստը, որը կազմում է այդ երկրի մշակույթի կարևորագույն մասնիկներից մեկը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Չնայած այս ամենին` եվրոպացիները մինչև վերջին ժամանակներս էլ դրան լուրջ ուշադրություն չէին դարձնում: Դա բացատրվում է նրանով, որ չինական արվեստի մասին պատկերացումը հիմնվում էր Եվրոպայի արվեստի ձևափոխումից մինչև XVIII դարի “Շինուազերի” ծաղրանկարի և XIX-XX դարերի չինական շուկայական կրկնօրինակումների վրա, որոնք ոչ մի ընդհանրություն չունեին իրական արվեսի հետ:

Ներկայումս կեսդարյա հետազոտություններից հետո մենք սկսում ենք ընդլայնել այն արվեստը, որը հանդիսանում է մարդկային հոգու ամենաբարձր ստեղծագործությունը: Իհարկե դեռ շատ բան հայտնի չէ, պեղումներն անըդհատ նոր տեղեկություններ են բերում: Բավական է հիշել 1958թ. հայտնաբերված կայսր Վան լիի դամբարանը, որը տվեց երեք հազարից ավել արվեստի առարկա Մին դարաշրջանից, որոնք պատրաստված էին կայսեր և կայսրուհու համար: Նման գյուտերը կարող են միանգամից փոխել հիմնավորված տեսակետերը: Բոլորիս կողմից ընդունելի է այն տեսակետը, որ իր շարունակականությամբ, բազմազանությամբ ու մեշությամբ չինական արվեստն արժանի է հիացմունքի նկարիչների և արվեստը գնահատողների կողմից:

Պապիկյան Հասմիկ