Նոյեմբերի սկզբին Պեկին քաղաքում անցկացվեց «Քաղաքակրթություն և գեղատեսիլ վայրեր» խորագրով գիտաժողով նվիրված Շանսի նահանգի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը:Գիտաժողովը կազմակերպվել էր նահանգի մշակույթի և տուրիզմի կոմիտեի կողմից: Միջոցառմանը մասնակցել են 300 արտասահմանցի հյուրեր, դեսպաններ, արտասահմանյան զբոսաշրջային կազմակերպություններ, միջազգային դպրոցներ,համալսարաններ 50 երկրենրից:
Գիտաժողովին հաջորդել է մշակութային ցուցահանդես,որտեղ արտասահմանցի հյուրերի է ներկայացվել Շանսի նահանգի մշակութային առանձնահատկությունները:
Ըստ նահանգի զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տեղեկատվության 2018 թվականի հունվարից սեպտեմբեր նահանգ է այցելել 540,000 արտասահմանցի զբոսաշրջիկ ՝ գրանցելով 6,65 % աճ 2017 թվականի համեմատ: