«Եվրոմոնիտոր» միջազգային հետազոտական կազմակերպության տվյալների համաձայն` 2030 թվականին Չինաստանը կշրջանցի Ֆրանսիան որպես առաջին տուրիստական ուղղություն:
«Եվրոմոնիտոր» միջազգային հետազոտական կազմակերպության ավագ գիտաշխատող Վոութեր Գիթսը նշում է,որ Չինաստանը դառնում է ամենապահանջված տուրիստական ուղղությունը երկրի իմիջի բարձրացման, tourist-friendly քաղաքականության, Ասիական երկրների հետ վիզային ռեժիմի դյուրացման, Չինաստանում անցկացվող մաշտաբային միջոցառումների շնորհիվ:
Կազմակերպության մեկ այլ հետազոտության արդյունքների համաձայն վերջին տարիների ընթացքում Չինաստանում ամենաշատը ներդրումներ են կատարվել տուրիստական ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, որը լրջորեն խթանել է երկրի տնտեսական աճին: