Միջբուհական մրցույթին մասնակցում էին ԵՊՀ-ն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող երկուական խմբեր և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը ներկայացնող մեկ խումբ:
Մրցույթին ներկա էին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, ինչպես նաև մասնակից բուհերի դասախոսներ և ուսանողներ:
ՀՀ–ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Վըն Ֆընը, հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման մրցույթները շարունակական կլինեն՝ փաստելով, որ դրանք խթանում են ոչ միայն չինարենի, այլև չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը: