Ճամփորդություն ֆանտաստիկ Շանհայ (ՎԻԴԵՈ)
November 30, 2018
Չինաստանի հիմնական տուրիստական քաղաքները
December 11, 2018

Միջոցառում-վարպետության դաս. «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը»

Դեկտեմբերի 5-ին՝ Խնկո -Ապոր  գրադարանում տեղի ունեցավ «Չինական խոհանոցի փիլիսոփայությունը» խորագրով միջոցառում:
Գրադարանի Չինական անկյունը միջոցառումն իրականացրեց Հայ-ռուսական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի կենտրոնի հետ համատեղ: Կենտրոնի չին դասախոսները պատրաստակամություն էին հայտնել մասնակցելու միջոցառմանը և տեղում պատրաստելու եղանակով ներկաներին ծանոթացնելու չինական
խոհանոցի հիմնական ավանդական կերակուրներին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին չինական խոհանոցի ավանդույթներն ու առանձնահատկությունները թեմատիկ տեսանյութի համաժամանակյա ցուցադրությամբ:
Միջոցառումն ուղեկցվեց չինարեն մեներգով ու զուգերգով, չինական պարային կատարումներով. մասնակցեցին «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի, թիվ 89 և 15 դպրոցների, ինչպես նաև «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջի» սաները:
Վերջում ներկաները մասնակցեցին չինական ավանդական թեյախմությանը և համտեսեցին չինացի հյուրերի պատրաստած ազգային ուտեստները: