Չինաստանի հիմնական տուրիստական քաղաքները
December 11, 2018
Ձմեռը գրավիչ է Չինաստանի հյուսիսում
December 12, 2018

WeChat: Վճարիր չինական ձևով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանը յուրահատուկ երկիր է իր յուրահատուկ համացանցով: Մեզ հայտնի Facebook-ի և  Twitter-ի փոխարեն նրանք օգտագործում են Weibo սոցկայքը, youtube-ի փոխարեն youku, առցանց գնումները կատարում են Aliexpress  և Taobao առցանց խանութներից: Հավանաբար շատերը լսել են Wechat մեսսենջերի մասին,որը հասանելի է 20-ից ավելի լեզուներով և ունի շուրջ 900 միլիոն օգտատեր:

Խոսելով wechat-ի մասին պետք է նշել,որ այն վաղուց արդեն միայն մեսսենջեր չէ,այն ապրելակերպ է ,որը թույլ է տալիս օգտվել զանազան ծառայություններից՝ այդ թվում վճարման համակարգից /wechat pay/: Wechat Pay-ի ծառայություններից օգտվում է  վճարունակ բնակչության 96 տոկոսը: Բոլոր այն վայրերում, որտեղ տեղի է ունենում վճարման գործընթաց կամ ֆինանսական գործընթաց / խանութներ,ռեստորաններ, հանրային տրանսպորտ և այլն/ կարելի է հանդիպել QR կոդերի,որոնց միջոցով էլ կատարվում են ֆինանսական գործարքները:

Այս պահին wechatpay էլեկտրոնային դրամապանակից կարելի է օգտվել 49 եկրներում 16 արժույթներով /RUB, GBP, HKD, USD, JPY, CAD, AUD, EUR, NZD, KRW, THB, SGD, DKK, SEK, CHF, NOK/: