Չինական weibo սոցցանցում հայտնվել էր տեսահոլովակ,որում Պեկինի համալսարաններից մեկում դասախոսը ծխում է ուսանողների ներկայությամբ:Հանգամանքները պարզելուց հետո դասախոսը weibo-ում տեսաուղերձի միջոցով ներողություն էր խնդրել ուսանողներից և բացատրել,որ նման կերպ ավելի լավ է դասավանդում: Չնայած ճանաչված մասնագետի բացատրությունների և մեկնաբանություններին համալսարանի ղեկավարությունը հեռացրել է նրան համալսարանից՝ որակելով նրա արարքը որպես ուսանողների իրավունքների ոտնահարում և հակածխախոտային պայքարի դեմ ուղղված քայլ:
Հարկավոր է նշել,որ Չինաստանի կառավարությունը 3 տարի է լուրջ պայքար է սկսել ծխելու դեմ և վերջին երկու տարիների ընթացքում ծխող բնակչության թիվը կրճատվել է 200,000-ով: Պայքարը երիտասարդների շրջանում արտահայտվում է տարբեր մեմերով ,դրանցից ամենատարածվածը հնչում է այսպես. «Եթե ծխես կզրկվես ընկերուհի ունենալու հնարավորոթյունից»: