2019-ի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները
December 17, 2018
Ձնե խոզուկը կդիմավորի միջազգային ցուցահանդեսի այցելուներին
December 18, 2018

Չինաստանում կվերանորոգեն ևս 21 հազար հանրային զուգարան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: ՉԺՀ իշխանությունները ձեռնամուխ կլինեն 21 հազար հանրային զուգարանների վերանորոգմանը գալիք տարվա ընթացքում, փոխանցում է Չինաստանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը: Գերատեսչության հաղորդմամբ, սույն ծրագիրը` տուրիստական վայրերի բարեփխումներին ուղղված կառավարության 2015 թվականի հայտարարված ռազմավարության տրամաբանական շարունակությունն է, որը ենթադրում է զբոսաշրջիկների համար հարմարավետ և մաքուր զուգարանների վերանորոգում և կառուցում:

Հարկ է նշել, որ 2015-2017 թվականների ընթացքում, պետական բյուջեից 70 հազար հանրային  զուգարանների վերանորոգման համար ծախսվել է 237 միլիոն դոլար և 2018-2020 թվականների ընթացքում ծրագրվում է վերանորորգել և նոր տեխնոլոգիաներով զինել 64 հազար հանրային զուգարան: