Ձնե խոզուկը կդիմավորի միջազգային ցուցահանդեսի այցելուներին
December 18, 2018
Հենրի Ֆոկ Յինթուն. Բարեփոխումների առաջամարտիկը
December 19, 2018

Չինական կինոարվեստի պատմությունից. Հու Դի` վերհիշելով հեղափոխական արտիստուհուն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինական կինոարվեստից խոսելիս, մեծագույն մեղք կգործենք, եթե չհիշատակենք Չինաստանի Գրետա Գարբոին` 20-30-ականների չինական կինոյի աստղ Հու Դիին (1908-89): Հրեշտակակերպ, էլեգանտ, շնորհալի, բնական ու  դրամատիկ արտիստուհի, որը վերստին փոխեց կարծրացած պատկերացումը չին կնոջ դերի մասին:


Ֆիլմը` Կին Դետեկտիվ, դերակատարներ` Հու Դի, Վան Ծիտին, 1928 թ. Լուս.` China Daily

Հուի ֆիլմադարանում կա ավելի քան 90 նմուշային ֆիլմ, հանրագումարելով վերջինիս ավելի քան 40-ամյա կինոկարիերան: 1933 թ. հանդիսատեսը շնորհել է նրան “կինոյի թագուհի” տիտղոսը:  60 տարեկան հասակում դերասանուհին թողեց կինոն, տեղափոխվելով և առանց շշուկի բնակություն հաստատելով Կանադայում: Նրա անկախությունը և գեղեցկությունը հավերժ կհիշվեն մարդկանց սրտերում: