Չինական կինոարվեստի պատմությունից. Հու Դի` վերհիշելով հեղափոխական արտիստուհուն
December 18, 2018
ՌԴ-ում չինարենի քննությունը կդառնա միասնական
December 19, 2018

Հենրի Ֆոկ Յինթուն. Բարեփոխումների առաջամարտիկը

#

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Դեկտեմբերի 18-ին Հենրի Ֆոկ  Յինթունը ՉԺՀ կառավարության կողմից հետմահու արժանացել է «Բարեփոխումների առաջամարտիկ» շքանշանին:

Նրա անունը  հայտնի չէ միջազգային հանրությանը, սակայն նա համարվում է Չինաստանի բաց դռների քաղաքականության կրողը և մեծապես նպաստել է Չինաստանի իմիջի բարձրացմանը աշխարհում:

Եվ ո՞վ է Հենրի Ֆոկ Յինթունը

Նա ծնվել է Հոնկոնգում  1923 թվականին, արդեն 1954 թվականին հիմնադրել է իր սեփական անշարժ գույքի գործակալությունը,ապա ղեկավարել իր անունը կրող հիմնադրամը: Հենրին մեծապես ներգրավված է եղել սպորտում, մասնավորապես ֆուտբոլում ՝ երկար տարիներ զբաղեցնելով Հոնկոնգի ֆուտբոլի ասոցացիայի նախագահի պաշտոնը: Նրա համառության շնորհիվ Չինաստանին հաջողվեց ժամանակի ընթացքում անդամակցել բազմաթիվ միջազգային սպորտային հեղինակավոր կառույցների:

Ավելի ուշ նա տեղափոխվում է Չինաստանի Գուանդոն նահանգ,որտեղ սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ Կոմունիստական կուսակցության շարքերում : Քաղաքական գործունեության շրջանում նրան հաջողվում է մեծապես բարձրացնել Չինաստանի միջազգային իմիջը և գրավել արտասահմանցի ներդնողներին:

Նա մահացավ 2006 թվականին 89 տարեկան հասակում և իրենից հետո թողեց մեծ հիմնադրամ, որը մինչ այսօր շարունակում է օգնել Չինաստանի զարգացմանը տարբեր ոլորտներում:

Նրա ավագ որդին և հիմնադրամի ղեկավար Յան Ֆոկ Չունվանը ասում է,որ իր հայրը ուներ ստեղծագործ մտածելակերպ և չէր սիրում անել այն ինչն արդեն արել էին ուրիշները և նա իր ժամանակի ամենահաջողված գործարարներից և քաղաքական գործիչներից է: