ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանը տնտեսական բարեփոխումների 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պարգևատրել է նաև արտասահմանցի գործիչների, որոնք կարևոր դեր են խաղացել Չինաստանի զարգացման և միջազագային դրական իմիջի կերտման հարցերում: Չինաստանի հանրությանը նրանք քիչ ծանոթ են, սակայն հանդիսանում են Չինաստանի առաջնորդների ֆավորիտները:
Լի Կուան Յու
Լին հանդիսանում է Սինգապուրի առաջին վարչապետը: Նա բացառիկ դեր է խաղացել Չինաստան-Արևմուտք քաղաքական երկխոսության կուլիսներում:
Խուան Անտոնիո Սամառանչ
1980-2001 թվականները զբաղեցրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնը և այդ տարիների աջակցել է Չինաստանին միջազգային մարզական աշխարհում իր տեղը զբաղեցնելու դժվարին գործում:
Կլաուս Շվաբ
Նա հադիսանում է WEF/Համաշխարհային տնտեսական ֆորում/ հիմնադիրը և նախագահը: Չինաստանի առաջնորդները միշտ հատուկ կարգավիճակ են ունեցել Դավոսի տնտեսական ֆորումի մասնակիցների շարքում:
Կոնոսուկե Մաթսուշիտա
Ճապոնական Panasonic կամակերպության հիմանդիրն է, ով 1978 թվականին Չինաստանի առաջնորդ Դեն Սիաոփինի այցի ժամանակ բացառիկ խորհուրդներ է տվել նրան և առաջարկել իր օգնությունը:
Մաուրիս Ռ Գրինբեռգ
Ամերիկյան American International Group-ի նախկին նախագահն առաջիններից էր ով 1970-ական թվականներին հիմնադրեց իր կազմակերպությունը Չինաստանում:
Ստեֆեն Փերրի
Բրիտանացի գործարարը Չինաստանի հետ առևտրական կապեր է հաստատել դժվարին 1950-ականներին:
Ալան Մարիուքս
Ֆրոնսիացի գործարար հանրային բժշկության ոլորտում,ով դժվարին տարիներին օգնել է Չինաստանի կառավարությանը և ժողովրդին կանխել աղետալի վարակների տարածումը:
Մասայոշի Օհիռա
Ճապոնիայի նախկին ԱԳ նախարարը մեծ դեր է խաղացել չին-ճապոնական դիվանագիտական կապերի հաստատման գործում 1972 թվականին:
Ռոբեռտ Լաուրենս Կուհն
Մեդիա ոլորտի մասնագետ,ով աչքի է ընկել Չինաստանի դրական կերպարի հանրայնացման գործում: