ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չնայած մինուս 15 աստիճան ցրտին, 30 ամուսնական զույգեր /24 զույգ Չինաստանից և 6-ը Ռուսաստանից/ իրենց հարսանեկան խմբակային միջոցառումը անց են կացրել Հելունծիան նահանգի սառցակալած Սինկայխու լճի վրա:
Ռուսաստանցի փեսան նշել է,որ իրենք միշտ երազել են յուրահատուկ հարսանեկան միջոցառման մասին և նա երբեք չի մոռանա իրենց հարսանիքը:
Չինացի կազմակերպիչները ողջ ընթացքը հեռարձակել են զույգերի ընտանիքների համար: