Կինոդերասանը 714 միլիոն դոլար կնվիրաբերի բարեգործությունների համար
December 27, 2018
Ռուսական հացի ցուցահանդես Չինաստանում
December 28, 2018

8 կանոն չինացիների հետ ընկերության մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:

  1. Երբեք ցույց մի տվեք ձեր դժգոհությունը կամ ջղայնությունը

Նման դեմքի արհատայտությունը կարող է վիրավորել ձեր չինացի բարեկամներին:

     2.Դրսևորեք համեստություն

Չինացիները համեստ ազգ են և չեն սիրում երբ դիմացինը գովերգում է ինքն իրեն:

    3.Լավ մտապահեք անունները

Չինացիները ունեն անուն և ազգանուն, ինչպես բոլորս. Սակայն Չինաստանում ազգանունը միշտ հնչում և գրվում է անունից առաջ: Ազգանունը չինացիների համար միշտ առաջնային , Եթե ձեր գործընկերոգ անունը Լի ՄԻն է, կարող եք նրան դիմել պարոն Լի:

   4.Երբեք մի դրեք անհարմար վիճակի մեջ

Վատագույն բանը,որ կարող եք ձեր չինացի բարեկամին անել,դա հանրայնորեն նրան վիրավորելը կամ ամաչեցնելն է:Օտարների մոտ մի քննադատեք չինացի ընկերոջը:

     5.Առաջինը առաջարկեք հաշիվը փակել

Չինացիները միշտ վիճում են հաշիվը փակելու հնարավորության համար:Միշտ առաջինը առաջարկեք հաշիվը փակել,ինչը կդիտվի բարեկամական քայլ ձեր կողմից:

    6.Մի այցելեք չինացի բարեկամին դատարկ ձեռքերով

Չինացիներին առիթ պետք չէ միմիանց նվերներ տալու համար; Իրար հյուր գնալիս պատրաստում են խորհրդանշական նվերներ:

   7.Հյուրասիրվելիս մեկ անգամ հրաժարվեք

Չինացի բարեկամի կողմից առաջարկված հյուրասիրության կամ նվերի դեպքում միանգամից մի ընդունեք այն և փորձեք հրաժարվել:

     8.Մի խմեք առանց ճառի

Չինաստանում բանկետների կամ ընթրիքների ժամանակ շատ է ալկոհոլը,սակայն առանց ճառի չեն խմում; Միշտ առաջարկեք ճառ խմելուց առաջ: