Կավե արձանիկների վարպետ Ճանը
December 31, 2018
2018-ի չինացի դերասանուհիների լավագույնը լուքերը/լուսանկարներ/
January 3, 2019

Չունծիե.Չինական նոր տարի

Չունծիե /Գարնան տոն/ Չինաստանում համարվում է գարնան տոն, լուսնային օրացույցով` ավանդական Նոր տարի: Այդ օրը ուրախ և տոնական տրամադրություն է տիրում: Չինացիները սիրելի տոնի կապակցությամբ գնումներ են կատարում: Նոր տարին կարևոր իրադարձություն է 1 մլրդ. 300 հազարից ավելի  չինացիների համար: Ամենուրեք Վիշապաձև խաղալիքներ ու զարդարանքներ են:

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 20-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի` այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։
Չունծիե ակունքները գալիս են Շան դարաշարջանից` մ.թ.ա. 1600-1100թթ., երբ դեռևս իրականացվում էին աստվածների զոհաբերություններ և նախնիների հիշատակման ծեսեր:
Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեր կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են լինում նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցները զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և ծաղկեփնջերով։
Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր քաղցր միջուկը գալիք տարում հաջողություն է խորհրդանշում ։
Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում Վիշապի պարի զանգվածայի ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական կարգավիճակից: Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառվում։
Ամանորյա տոնակատարությունները տևում են մեկ ամիս:
Ծնվում է նաև նվերների նորաձևություն: Նախկինում չինացիներն միմյանց նվիրում էին ծխախոտ, սպիրտային ըմպելիքներ, սննդամթերք: Այսօր նախընտրելի են թարմ ծաղիկներն, սպորտային ակումբների այցետոմսերը ևլոտոյի տոմսերը: