ՉԺՀ պետական դրոշը
January 6, 2019
Tesla-ն արտադրություն կհիմնի Շանհայում
January 8, 2019

Չինաստանում զարգանում է բժշկական զբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:

Չինաստանում վերջին շրջանում ինստենսիվորեն զարգանում է բժշկական զբոսաշրջությունը: Երկրում բացվում են բազմաթիվ կենտրոններ, անց են կացվում բազում գիտաժողովներ և ֆորումներ նվիրված բժշկական զբոսաշրջությանը:Այս գործունեությունը համակարգում են տարածքային զբոսաշրջային կոմիտեները:

Սինխուա գործակալության հաղորդմամբ Չինաստանի Հելունծիան նահանգը դարձել է հայտնի բժշկական և առողջարարական զբոսաշրջության կենտրոն,ուր այցելում են հիմնականում ռուս զբոսաշրջիկները,որոնք իրենց հերթին օգտվում են տարբեր բժշկական և առողջարարական ծառայություններից:

Հելունծիան նահանգի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ,որ Սույֆենխը քաղաքում ռուս զբոսաշրջիկների համար բացվել են հատուկ բուժկենտրոններ,որտեղ նրանք օգտվում են արևելյան և արևմտյան բժշկության մեթոդներից:

Ըստ կայքի 2018 թվականին Սույֆենխը քաղաքի բուժկենտրոններում բժշկական և առողջարարական ծառայություններ են ստացել 10 հազարից ավելի ռուսներ,որոնք իրենց մոտ եկել են հատուկ արաջարկվող փաթեթների շրջանակում: