ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Huawei տեխնոլոգիական հսկայի գլխամասը հայտնել է,որ պատրաստվում է առաջիկա 5 տարվա ընթացքում 100 միլիարդ դոլարի ներդրում կատարել ցանցի բարելավման նպատակով: Ներդրումները կօգնեն բարելավել ցանցը, հաջողությություններ գրանցել կիբերանվտանգության ոլորտում և համապատասխանեցնել տեղեկատվական բազայի պաշտպանությունը եվրոպական չափանիշներին:
Huawei Technologies կազմակերպության հիմնադիր և զեկավար Ռեն Ճընֆեյը հայտնել է,որ առաջիկա 5 տարիների ընթացքում կատարվող ներդրումները մեր ցանցը կդարձնեն ամենազարգացածն ու պաշտպանվածը: