ԵՐԵՎԱՆ, ՓԵՏԵՐՎԱՐ 18, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Գուգունի թանգարանը, որը մեզ ավելի հայտնի է որպես <<Արգելված քաղաք>>, լապտերի տոնին նվիրված փետրվարի 19-ին և 20-ին կկազմակերպի թանգարանային գիշեր:
Գուգունի տնօրենը հայտնել է,որ այդ գիշեր կներկայացվեն բացառիկ կայսերական շրջանի նկարներ և կոթողներ: Նա նաև ավելացրել է,որ Գարնան տոնին նվիրված 885 նմուշներից կազմված ցուցադրությունը կգործի մինչև ապիլի 7-ը:
Գուգունի կայքից տեղեկանում ենք,որ 19-ի գիշերային ցուցադրության բոլոր տոմսերը վաճառվել են հայտարաությունը տեղադրելուց ժամեր անց: