ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 12 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մարտի 11-ին կայացած ասուլիսում Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել էր,որ չինական կողմը ողջունում է Իտալիայի կառավարության մասնակցությունը << Գոտի և Ճանապարհ>> հայեցակարգի զարգացման գործում: Նա ասել էր,որ սա պատասխանն է օրեր առաջ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի այն հայտարարության, որ իրենց մասնակցությունը <<Գոտի և Ճանապարհ>> նախաձեռնությանը իրենց կառավարության ռազմավարական ընտրությունն է և Իտալիայի անխափան զարգացման հնարավորությունը: