Գուգուն թանգարանի փոքրիկ հսկիչները
March 18, 2019
Չինաստանի կանանց հավաքականը դարձել է դասական շախմատի չեմպիոն
March 19, 2019

Չինաստանի կառավարությունը կտրուկ նվազեցնում է հարկային բեռը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 16 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մարտի 15-ին կայացած ասուլիսը ընթացքում Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը հայտարարել է ԱԱՀ-ի և ապահովագրությունների տոկոսադրույքների իջեցման վերաբերյալ: Նա ասել է,որ ԱԱՀ-ն կիջնի ապրլի 1-ից, իսկ ապահովագրական տոկոսադրույքները մայիսի 1-ից:

Կառավարության տվյալների համաձայն այս որոշումը շուրջ 298 միլիարդ դոլարով կթեթեվացնի  հարկային բեռը:

ԱԱՀ-ն արտադրական տնտեսվարողների համար կնվազի 3 տոկոսով՝ դառնալով 13 տոկոս, տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտում կիջնի մինչև 10 տոկոս,իսկ շինարարության,ծառայությունների մատուցման ,առողջապահության ոլորտներում մինչև 9 տոկոս:

Վարչապետը այս որոշումը որակել է որպես տնտեսական ճնշումների նվազեցում: