ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 19 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Մոսկվայում բացվել է բացառիկ << Գուգուն պալատի կայսերական գանձերը>> խորագրով թանգարանային ցուցադրություն, որտեղ ներկայացված են չինական պատմության ոսկե դարաշրջանին պատկանող ավելի քան 100 նմուշներ : Մետաքսե շորեր, կահույք,Ցին կայսրերի անձնական իրերը Մոսկվա են տեղափոխվել Գուգունի թանգարանից և նպատակ ունեն ռուս այցելուներին ծանոթացնելու կայսերական դարաշրջանի մշակույթին և ավանդույթներին: