ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 19 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանում բժիշկը 5G ցանցի միջոցով «աշխարհում առաջին» հեռակա վիրահատությունն է կատարել, գրում է Daily Mail-ը՝ չինական լրատվամիջոցներին հղումով։
Պարկինսոնի հիվանդությամբ տառապող հիվանդը բժշկից մոտ 3000 կմ հեռավորության վրա է գտնվել։
Վիրահատությունն իրականացրած Լինգ Չժիփեյն ասել է, որ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ բժիշկները հնարավոր է՝ կարողանան հեշտությամբ վիրահատել հիվանդներին, որոնք հեռու են ապրում և չեն կարող վիրահատության նպատակով տեղափոխվել։
Վիրահատությունն ընդհանուր առմամբ 3 ժամ է տևել։