ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 22 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Ս/թ մարտի 18-ից 20-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանում «Կոնֆուցիուս»-ի ինստիտուտի համատեղ ջանքերով ԵՊԼՀ-ում անցկացվեց հիերոգլիֆների վայելչագրության ամենամյա մրցույթը: Մեր ԲՈՒՀ-ի չինարեն ուսումնասիրող 14 ուսանող մասնակցեցին այդ մրցույթին: Մարտի 20-ին տեղի ունեցավ մրցույթի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մասնակիցներին և հաղթողների շնորհվեցին հավաստագրեր և նվերներ: Երեկոյին ներկա էին «Կոնֆուցիուս»-ի ինստիտուտի և ԵՊԼՀ ղեկավար կազմը՝ դասախոսներ, ուսանողներ և հյուրեր: «Կոնֆուցիուս»-ի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը և ԵՊԼՀ Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնի ղեկավար Ք. Ռաֆայելովան ողջունեցին բոլորին, իսկ ուսանողներին մաղթեցին հաջողություններ ապագա ծրագրերում :
ԵՊԼՀ