ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 27 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ : Չինաստանի նախագահ Սի Ծինփինի տիկին Փըն Լիյուանը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ- ի գլխամասում անցկացվող հատուկ նիստին, որը նվիրված էր կանանց կրթության ստանալու իրավունքին:
Տիկին Լին իր ելույթում նշել է,որ կանանց և աղջիկների կրթության իրավունքի աջակցությունը շնորհակալ գործ է, գիտելիքը և կարողությունը այն ուժն է,որը փոխում է կնոջ ճակատագիրը,միայն կրթված և գիտակից կինը կարող է դիմակայել ժամանկակից աշխարհի մարտահրավերներին: Իր խոսքում նա հավաստել է Չինաստանի աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նմանատիպ նախաձեռնություններին և կոչ արել միջազգային հանրությանը անտարբեր չմնալ երեխաների, կանանց և աղջիկների խնդիրներին և ստեղծել նրանց համար արժանապատիվ ապագա: