ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 28 , ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ : Օրերս Չինաստանի և Իտալիայի նախագահները Հռոմում ստորագրել են միշարք համաձայնագրեր,որոնք կարգավորում են Չինաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում Իտալիայի կառավարությունը համաձայնագիր ստորագրեց պաշտոնապես Գոտի և Ճանապարհ նախաձեռնությանը միանալու կապակցությամբ:
Կնքված համաձայնագրերից առավել ուշագրավներից է չինական պատմական նմուշների վերադարձի վերաբերյալ պայմանավորվածությունը: Համաձայն պայմանավորվածության Իտալիայի կառավարությունը Չինաստանին կվերադարձնի իր տարածքում հայտնաբերված շուրջ 800 պատմական նշանակություն ունեցող կոթողներ:
Թանգարանային կոթողները հավաքագրվել են Իտալիայի ոստիկանության կողմից 2007 թվականից ի վեր՝ Չինաստանի կառավարության դիմում – խնդրանքով: Դրանք հիմնականում պատկանում են Հան, Թան, Սոն դինաստաիաների ժամանակաշրջանին և ներկայացնում են տարբեր ազգային փոքրամասնությունների մշակութային առանձնահատկություններ: