33 զույգեր ամուսնացել են Հան դինաստիայի հարսանեկան ավանդույթներով/լուսանկարներ/
April 2, 2019
Շաոլին տաճարի առեղծվածը
April 3, 2019

ԵՄ խորհրդարանը քաղքական կամուրջ է ստեղծում Գոտի և Ճանապարհ շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 3, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ : Ապրիլի 2-ին կայացել է Եվրապական խորհրդարանին կից «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության քաղաքական հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովի անդրանիկ նիստը:  
 Հանձնաժողովը կազմված է 15 պատգամավորներից , որոնք ներկայացնում են Մալթայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի,Չեխիայի և այլ ԵՄ երկրների խորհրդարանները. Հանձնաժողովը ունի նախագահ, երկու փոխնախագահներ և քարտուղար:
Առաջին նիստի ընթացքում ԵՄ-Չինաստան բարեկամական խմբի նախագահ Նիրջ Դեվան նշել է,որ հանձնաժողովի ստեղծումը կարևոր նշանակություն ունի նախաձեռնության շրջանակներում քաղաքական օրակարգում  երկխոսության ակտիվացման առումով : Նա ավելացրել է,որ համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում ակնհայտ է չինական Մետաքսի ճանապարհի դերը, որը այսօր վերածվել ժամանակի պահանջներին համապատասխանող և բոլորին միասնական գաղափարի շուրջ համախմբող «Գոտի և Ճանապարհ» հայեցակարգի:
Իր հերթին ԵՄ-ում ՉԺՀ հատուկ հարցերով խորհրդական Յան Սիաոգուանը շնորհավորել է բոլորին հանձնաժողովի առաջին նիստի կապակցությամբ և հույս հայտնել,որ այն կծառայի Չինաստանի և ԵՄ համատեղ  շահերին: