ԵՄ խորհրդարանը քաղքական կամուրջ է ստեղծում Գոտի և Ճանապարհ շրջանակներում
April 3, 2019
Շուտով Չինաստանում կհայտնվի 500 խելացի քաղաք
April 4, 2019

Շաոլին տաճարի առեղծվածը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 3, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ :   Համաձայն պատմական փաստերի՝ Հնդկաստանից ժամանած բուդդիստ Բուդդաբհադրան կամ Բա Տուոն եկել է Չինաստան մեր թվարկության 495թ-ին՝ Հյուսիսային Վի դինաստիայի ժամանակաշրջանում կայսր Սյաոուենի թագավորության ժամանակ: Կայսրը համակրանք է տածում Բուդհաբհադրայի նկատմամբ եւ առաջարկում նրան ուսուցանել բուդդիզմը պալատում: Սակայն Բուդհաբադադան մերժում է այս առաջարկը եւ ստանում է տարածք Սոնգ լեռան վրա՝ տաճար կառուցելու համար: Այստեղ նա կառուցում է Շաոլինը ՝ չինարեն 少林(shao lin), որը թարգմանաբար նշանակում է փոքր անտառ: Շաոլինի հիմնադրումից երեսուն տարի անց Հնդկաստանից Բոդհիդարման անունով մեկ այլ բուդդիստ վանական գալիս է Չինաստան `Յոգա ուսուցանելու համար, որն այսօր հայտնի է ճապոնական « Զեն » բուդդիզմ անունով: Ամբողջ Չինաստանում ճանապարհորդելուց հետո՝ նա վերջապես գալիս է Սոնգ լեռ, որտեղ նա գտնում է Շաոլինի տաճարը, ուր էլ սկսում է գործունեություն ծավալել: Սակայն միայն ինը տարի անց Ֆանգ Չանգ վանահայրը թույլ է տալիս վերջինիս մտնել Շաոլինի տաճար եւ դառնալ Զեն Բուդդիզմի առաջին պատրիարք։ Նա կարողացավ ուսուցանել արդեն իսկ գրեթե մոռացված Կունգ-Ֆուն։

Leyli Aleksanyan-ի ֆեյսբուքյան էջից