38 ISO ստանդարտ Չինական ավանդական բժշկության համար
May 2, 2019
Չինաստանում ներքին տուրիզմը աճել է շուրջ 13 տոկոսով
May 6, 2019

«Աշխատանք» բառը պատկերող հիերոգլիֆի առեղծվածը

Իսկ գիտեի՞ք, որ չինարենում «աշխատանք» բառը պատկերող հիերոգլիֆի ստեղծմանը մեծապես «նպաստել է» ատաղծագործի անկյունաչափը:

Չինարենում «աշխատանք» բառը պատկերվում է «gong» («կոն») (工) պատկերագրային հիերոգլիֆով: Վերջինիս ակունքները տանում են ատաղծագործի արհեստանոց, որտեղ անկյունաչափն անփոխարինելի գործիք էր:

Հիերոգլիֆը պատկերում է հենց այդ անկյունաչափը, քանի որ շամանիզմի (վուիզմի) հնագույն ժամանակաշրջանում չինացիներն այն օգտագործում էին որպես համընդհանուր չափման գործիք:

Բացի այդ, անկյունաչափը խորհրդանշում էր կարգուկանոն և ճիշտ վարքագիծ կամ բնության օրենք:

Ուստի մարդիկ, որոնք կիրառում էին անկյունաչափն աշխատելու ու իրենց ապրուստը հոգալու համար, կոչվում էին «gongren» («կոնրըն») (工人) (բառացի՝ աշխատող մարդ) կամ աշխատող:

Նյութը   TranslateNow ՖԲ էջից