ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:
Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,-
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդեն հայ-չինական հարաբերություններին: