ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 31, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարությունը է տարածել Չինական մեծ պատի Բադալին հաստվածում զբոսաշրջիկների այցելությունների թիվը նվազեցնելու վերաբերյալ: Հայտարարույթան մեջ ասվում է, որ Բադալին այցելող զբոսաշրջիկների թիվը օրական չպետք է անցնի 65 հազարը: Զբոսաշրջիկների թվի սահմանափակումը կհեշտացնի վերահսկողությունը, կթեթևացնի հերթերը և կդանդաղեցնի հուշարձանի մաշվածությունը:
Բադալինը Չինական մեծ պատի ամենհայտնի հատվածն է,որը գտնվում է Պեկին քաղաքում: Միայն 2018 թվականին Բադալին այցելած զբոսաշրջիկների թիվը հասել է 9,9 միլիոնի: 2018 թվականի զբոսաշրջային սեզոնին այցելուների թիվը անցել է օրը 80 հազարի սահմանը: