ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: <<Հայ-չինական բարեկամության դպրոց>> հիմնադրամը հայատարաում է ընդունելություն 5-րդ դասարանցիրների համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայ-չինական բարեկամության դպրոցը» հիմնադրամը հայտարարում է 2019-2020թթ ուսումնական տարվա 5-րդ դասարանի ընդունելություն
Փաստաթղթերի գրանցման համար անհրաժեշտ է դիմել դպրոց սույն թվականի հունիսի 20-ից 28-ը՝ աշխատանքային օրերին ժամը՝ 10:00 – 14:00:
Փաստաթղթերի ընդունման հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Զաքարիա Սարկավագի 14, հեռ. /010/28 46 85:
Պահանջվող փաստաթղթեր՝
1. Անձը հաստատող փաստաթուղթ և պատճեն / երեխայի և ծնողի/
2. Սովորողի անձնական գործի պատճենը կամ կրթության վերաբերյալ տեղեկություն / դպրոցի տնօրենի կնիքով/
3. 2 լուսանկար (3 x 4)
5. Դիմում /լրացվում է տեղում/
2019-2020 ուստարվա «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի 5-րդ դասարան ընդունելության կարգը՝ ընդունված դպրոցի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Ընդունելությունը կիրականացվի գնահատականների հիման վրա չորս փուլով՝
1. կհաշվարկվի սովորողների ավարտական քննությունների միջին միավորը
2. կհաշվարկվի սովորողների բոլոր առարկաների միջին միավորը
3. կհաշվարկվի օտար լեզուների միջին միավորը
4. հավասար միավորների դեպքում հաշվի կառնվի գործերի հանձնման հաջորդականությունը