ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 16, ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ: Չինաստանի բայքշերինգի ընկերությունները Պեկինում կսկսեն դիսպետչերական վճար գանձել, եթե օգտատերերը քաղաքի կենտրոնում կայանատեղիներից դուրս թողնեն հեծանիվները :
Mobike-ը, Ofo-ն, Bianlifeng-ը եւ DiDi-ն արդեն ներդրել են ավտոկայանատեղի նման կանոն:Օգտվողը կարող է խախտել կանոնը և անպատիժ մնալ միայն մեկ անգամ, բայց հեռախոսի էկրանին կհայտնվի նախազգուշացում: Երկրորդ խախտմանը կհետևի դիսպետչերական վճար, որը կկազմի 5 յուան։